Ստամբուլում ի պաշտպանություն Գազայի կազմակերպված երթին մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր տարվա առաջին օրը Ստամբուլում կազմակերպված Գազայի հատվածի բնակիչների հետ համերաշխության երթին մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է A-haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներին։ Պաշտոնական տվյալներ դեռևս չեն հաղորդվում։

TRT Haber հեռուստաընկերությունը նշել է, որ Ստամբուլի պատմական կենտրոնից դեպի Գալաթա կամուրջ տանող բոլոր ճանապարհները լցված են։ Ցուցարարները վանկարկել են՝ «Շահիդները չեն մեռնում, հայրենիքն անբաժան է», «Մարդասպան Իսրայել, հեռացիր Պաղեստինից»։ Երթը սկսվել է առավոտյան աղոթքից հետո. Ստամբուլի և երկրի այլ քաղաքների տասնյակ հազարավոր բնակիչներ Թուրքիայի, Պաղեստինի դրոշներով և Գազայում Իսրայելի գործողությունները դատապարտող պաստառներով դուրս են եկել աշխարհահռչակ Այա Սոֆիա, Սուլթանահմեթ (Կապույտ մզկիթ), Սուլեյմանիեն և Նոր մզկիթներից՝ շարժվելով դեպի Գալաթա կամուրջ:

Ակցիայի կապակցությամբ Ստամբուլի պատմական հատվածի որոշ փողոցներ գիշերվանից փակվել են տրանսպորտի համար։




Լրահոս