2 ավտոմեքենա դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա 6 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում, բախվել են Lexus GS300 և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ shamshyan.com-ի՝ ճանապարհը եղել է անցանելի։




Լրահոս