Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Արմեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Նա հայտնել է նաև, որ Հայաստանը հունվարի 4-ին պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։

«Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք երկու շաբաթվա ընթացքում պատասխանել ենք նրանց առաջարկներին։ Այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը»,- հայտնել է Գրիգորյանը։




Լրահոս