Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից», հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։

Հարոյանն առաջին անգամ 2021 թվականի փետրվարին էր միացել «Աստանային»։ 2021թ․ ամռանը նա տեղափոխվել էր իսպանական «Կադիս», 2022թ․ ամռանը՝ հունական «Անորտոսիս», որտեղից «Աստանա» էր վերադարձել 2023թ․ մարտին։

Անցած մրցաշրջանում Վարազդատ Հարոյանը «Աստանայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։




Լրահոս