Ովքեր են հավակնում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնին` Դիաննա Գալոյանի անունը սևացնելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի շուրջ ստեղծված աղմուկի սկզբնաղբյուրն ավելի խորն է:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Դիանա Գալոյանին պաշտոնանկ անելու համար ջանք ու եռանդ չեն խնայում ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը և ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։

ArmLur.am-ը կապվեց Արմեն Քթոյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ երբեք չի հավակնել ռեկտորի պաշտոնին։

«Ձեր հարցն ինձ զվարճացրեց, ես չեմ հավակնում, չեմ հավակնել ռեկտորի պաշտոնին»։

ArmLur.am-ը հետաքրքրվեց նաև՝ տեղյ՞ակ է արդյոք Արմեն Քթոյանը, որ ՀՊՏՀ է այցով գալու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և նիստ է լինելու և մասնակցելու է՞, թե՝ ոչ։ Նա նշեց, որ տեղյակ չէ ինչ նիստի մասին է խոսվում.

«Եթե գիտխորհրդի նիստ է, ես գիտխորհրդի անդամ եմ, և օրակարգ չենք սահմանել և հրավեր չկա»։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արտակ Մանուկյանն էլ սատարում է Քթոյանին և միասին փորձում են ճնշել Գալոյանին՝ աչք դնելով նրա պաշտոնի վրա։ Փորձեցինք կապվել նաև Արտակ Մանուկյանի հետ, սակայն նա չպատասխանեց։

Էմմա Միքայելյան




Լրահոս