Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Սլովենիայի միջազգային մրցաշարում:

Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։

Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով և 2-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։

Եզրափակչում` պահպանելով դիրքերը, 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։

Առաջնության հաղթող դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն հույն Աննա Կորակակին:




Լրահոս