
Քիչ առաջ մեկնարկել է «Դեմ եմ» նախաձեռնության և «Հեծանիվ+» ՀԿ-ի իրազեկման և բողոքի հեծանվաերթը: Շուրջ 30 հեծանիվներով ակցիայի մասնակիցներն Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Հանրապետության հրապակ ՝ մարտի 22-ին կենսաթոշակային համակարգի դեմ կայանալիք ցույցի մասին իրազեկելու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանելու են նաև թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:
Տեսանյութը ՝ շուտով.