50 հազար արժեցող ընկերությունը 22 միլիոնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս  Armlur.amհայտնել էր, որ ՏՄՊՊՀ-ն առավել խիստ վերահսկողություն է սահմանում համակենտրոնացումների նկատմամբ:

Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ էր դիմել շվեցարական «Հելվելեքս» ընկերությունը, տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է հանձնաժողովի թույլտվությունը ՝  գործարքը կնքելու համար: ՏՄՊՊՀ-ում որոշվել էր արգելել համակենտրոնացումը, քանի որ ուսումնասիրության ընթացքում հանձաժողովը պարզել է, որ «Հելվելեքսի» ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեյցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը:
Ստեղծվածի շուրջ իրենց կարծիքն իմանալու համար Armlur.am-ը կապ հաստատեց «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ընկերության հետ, որտեղ մարքեթինգի բաժնի տնօրեն Առաքելյանը հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ի որոշումը նրանց շատ է զարմացրել:

«Երկուշաբթի օրը այս հարցը կքննարկվի տնօրենների խորհրդի ժամանակ, որից հետո մենք հստակ ինֆորմացիա կտանք»,- հայտնեց Առաքելյանը:

 

 




Լրահոս