Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը և առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։

Լավրովն ու Ֆիդանն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում իրավիճակին։




Լրահոս