Մարտունիում բնակություն է հաստատել ավելի քան 1500 բռնի տեղահանված արցախցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. Արցախի հայաթափումից հետո Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում բնակություն է հաստատել ավելի քան 1500 բռնի տեղահանված արցախցի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Հայկ Հովհաննիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ բռնի տեղահանված արցախցիների հիմնական խնդիրը կապված է բնակարանային հարցերի և զբաղվածության հետ:

«Այս պահին էլ կան մարդիկ, որ ցանկանում են շարունակել բնակվել այստեղ, քանի որ համայնքը հնարավորություն է տալիս գյուղատնտեսությամբ զբաղվելու, բայց քանի որ հիմնական աշխատանք նրանք այստեղ չունեն, ուստի նախընտրում են տեղափոխվել այլ բնակավայր: Այս պահին Մարտունիում բնակություն հաստատած բռնի տեղահանված անձանց թիվը հասնում է շուրջ 1500-ի, սակայն թվերը փոփոխվում են, քանի որ օրեցօր ունենում ենք ինչպես նոր գրանցումներ, այնպես էլ գրանցումից դուրս եկողներ: Ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է, համայնքի հնարավորությունների սահմանում, որոշներն արդեն աշխատում են, բոլոր դպրոցահասակ երեխաները դպրոց են գնում, պայմաններից չեն դժգոհում, մարդիկ ապրում են»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Հովհաննիսյանը:




Լրահոս