ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհետաքննեն Իլ-76-ի կործանման հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն ակնկալում է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան կհետաքննեն Բելգորոդի շրջանում խոցված ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռի կործանման հանգամանքները։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Այս պահին ես չեմ կարող այդ հարցի վերաբերյալ անկախ հաստատում տալ: Ես տեսել եմ այդ հրապարակումները, և մենք հուսով ենք, որ ներգրավված կողմերը կուսումնասիրեն այդ հաղորդագրությունները՝ կատարվածի վերաբերյալ փաստերը հաստատելու համար։ Մենք կօժանդակեինք Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանություններին՝ իրականացնելու իրենց սեփական հետաքննությունը և հաստատելու փաստերը, բայց այս պահին ես չեմ կարող մեկնաբանություններ տալ կամ հայտնել իմ տեսակետը այս հարցի վերաբերյալ», – ասել է նա։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հետաքննում է ինքնաթիռի կործանման հանգամանքները։




Լրահոս