Պակասում է 50 հազ. եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ և դերասան Կարեն Մկրտչյանը ընկերոջ` դերասան Վարդան Արզումանյանի հետ, այսօր առավոտյան, մեկնել է Գերմանիա:

«Այսօր լուսաբացին Կարենը մեկնեց Գերմանիա….Աղոթենք…»,-այս մասին նշված է Բոլորս կողքիդ ենք, Կարեն ջան» ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Միջադեպի հետևանքով Կարեն Մկրտչյանը դեռ անվասայլակին է, չի կարողանում քայլել, ոտքերը չեն աշխատում և անգամ դժվարանում է խոսել: Վիրահատության համար անհրաժեշտ է 80 հազ. եվրո, որի հնարավորությունը նա չունի: Մինչև այժմ հավաքվել է շուրջ 30 հազ. եվրո:




Լրահոս