ՖՈՏՈ. «Ժողովրդին նսեմացնելու նոր ռեկորդ եք սահմանում». Նիկոլ Փաշինյանի գրառումը բարկացրել է օգտատերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը ինստագրամի իր պաշտոնական էջում Արագած լեռան լուսանկարն է հրապարակել ու դրան կից գրել.

«Արագած. Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը՝ 4090մ»:

Նիկոլ Փաշինյանի այս գրառումը վրդովեցրել է քաղաքացիներին: Նրանք մեկնաբանություններում կոշտ արձագանքել են Փաշինյանին՝ հիշեցնելով, որ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Արարատն է:

Օգտատերերի կոշտ արձագանքից հետո Փաշինյանի գրառման տակ մեկնաբանությունների բաժինը փակվել է:




Լրահոս