«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ից 1 մլն դրամ գանձելու պահանջ է ներկայացված դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործով անցնող ‎«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը նախկինում ևս հայտնվել է սկանդալի և դատական գործընթացների մեջ։

Բանն այն է, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ի շենքում տարիներ առաջ գործել է ևս մեկ ընկերություն՝ բրիտանական «‎Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ն, որին «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ն վարձակալությամբ էր հանձնել տարածքը։

Քաղաքացի Արտյոմ Հարությունյանը 2017թ. մարտի 23-ին հաղորդում է տվել այն մասին, որ հանդիսանալով «‎Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, իրենց գործունեությունը ծավալելու համար Երևան քաղաքի Արմենակյան 2/5 հասցեում գտնվող «‎Իննովակ-Ինվետս» ՍՊԸ-ին պատկանող շինությունում վարձակալել է տարածքներ։
Արտասահմանյան ընկերության լուծարվելու արդյունքում վարձակալության գումարը վճարված չլինելու պատճառով վարձակալած տարածքից գողացվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող, ինչպես նաև բոլոր աշխատակիցների անձնական իրերը։

Բրիտանական ընկերության լուծարումից հետո, երբ կասեցվել է հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը, ընկերության տնօրեն Արտյոմ Հարությունյանը սեփական գույքը տեղափոխելու նպատակով վերադարձել է տարածք։
ArmLur.am-ը կապվեց Հարությունյանի փաստաբան Էդգար Այվազյանի հետ, ով մեզ ներկայացրեց գործի մանրամասները։

Պարզվեց, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը փոխել է շենք մտնելու անցաքարտերը, բանալիները, որպեսզի Հարությունյանը մուտք չունենա նախկին գրասենյակ։ Այդպիսով Հովհաննիսյանն առգրավվել է Արտյոմ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական և գրասենյակային գույքը։
Երկու-երեք տարի տևած դատական գործընթացները, որոնց մեծամասնությունը անհիմն մի քանի անգամ կարճվել է, ունեցել են իրենց վերջնարդյունքը հօգուտ Հարությունյանի։ Գույքը Հարկադիր կատարման ծառայությունից Քննչական կոմիտեի միջամտությամբ վերադարձվել է իրական սեփականատիրոջը՝ Արտյոմ Հարությունյանին, քանի որ ԴԱՀԿ-ն այն ներկայացրել էր աճուրդի։

«Այժմ մենք փորձում ենք բողոքարկել դատախազությունում և ստանալ գույքի սեփականատիրոջը հասցրած վնասների փոխհատուցում, քանի որ գույքի հիմնական մասը համակարգչային տեխնիկա է։ Դրանց ինքնարժեքը տարիների ընթացքում նվազել է, այդ պատճառով էլ պահանջվող գումարի չափը մեկ միլիոնից մի քիչ ավել է։ Ավելի կլիներ, պարզապես մյուսը գույքը տեխնիկական չէ և գնահատման պահին հնարավոր չի եղել գնահատել»:

Էմմա Միքայելյան




Լրահոս