
Սլովակիայի խորհրդարանի նախագահ Պետեր Պելեգրինին պաշտոնապես հաստատել է հանրապետության նախագահի ընտրության տասը թեկնածուների, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Սլովակիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա մարտի 23-ին։ Երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, նախատեսվում է ապրիլի 6-ին։ Սլովակիայում նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է հունվարի 30-ին։
«Նախագահի պաշտոնի համար կպայքարեն տասը թեկնածուներ, որոնց թեկնածությունները պաշտոնապես հաստատվել են խորհրդարանի ղեկավարի կողմից»,- հայտնում է TASR գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սլովակիայում նախագահական մրցարշավին մասնակցելու ցանկություն է հայտնել 11 հոգի, սակայն Սլովակիայի վերածնունդ շարժման ղեկավար Ռոբերտ Շվեչի թեկնածությունը մերժվել է՝ անհրաժեշտ պայմանները չկատարելու պատճառով։