
Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, երեկ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջելով մամուլում տպագրել համապատասխան տեքստ, ապա հօգուտ իրեն բռնագանձել մեկ լումա: Թերթի հարցին, թե ինչու է դատարան դիմել 1 լումայի պահանջով, ի տարբերություն, օրինակ, փաստաբանների կամ օլիգարխների, որոնք 6 կամ 18 միլիոն դրամ են պահանջում զրպարտության կամ վիրավորանքի համար, տիկին Մադլենը պատասխանել է.”Ինձ փողը չի հետաքրքրում”: Այսպիսով` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործադիր տնօրեն տիկին Թաշճյանի հայցը կարող է “քայլող” նախադեպ դառնալ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտում: