Ինչ իրադարձություններ են եղել մարտի 16-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16, տարվա 75-րդ (նահանջ տարիներին՝ 76-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 290 օր։

Դեպքեր

37 – Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր, հաջորդելով Տիբերիոսին։
1521 – պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին
1921 – Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական պայմանագրով, Հայաստանը բաժանվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև
1935 – Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը՝ ֆաշիստական Գերմանիայի բանակը
1968՝
Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչ
Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրում է 100 միլիոներորդ ավտոմեքենան
1995 – Հայաստանը և Ռուսաստանը կնքեցին պայմանագիր ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին։

Ծնունդներ

1751 – Ջեյմս Մեդիսոն ԱՄՆ 4-րդ նախագահը (մ. 1836)
1789 – Գեորգ Օհմ գերմանացի ֆիզիկոս (մ. 1854)
1839 – Սյուլի Պրյուդոմ ֆրանս. բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր (մ. 1907)
1859 – Ալեքսանդր Պոպով ռուս ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մ. 1906)
1892 – Սեսար Վալյեխո, պերուացի բանաստեղծ (մ. 1938)
1906 – Թամարա խանում, ուզբեկստանցի հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր (մ. 1991)
1913 – Էդուարդ Աղայան, բանասեր (մ. 1991)
1920 – Տոնինո Գուերրա,իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ
1927 – Վլադիմիր Կոմարով (մ. 1967)
1936 – Ռեյմոնդ Վահան Դամադյան, հայազգի գյուտարար
1940 – Բեռնարդո Բերտոլուչի, իտալ. ռեժիսոր, դրամատուրգ
1949 – Վիկտոր Գարբեր, Կանադացի դերասան և երգիչ
1960 – Ժորա Դավթյան, բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից
1964 – Գոռ Վերբինսկի, ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ
1981 – Մահեր Զեյն, լիբանանցի ծագումով շվեդ երգիչ
1989 – Բլեյք Գրիֆին, ամեր. բասկետբոլիստ
1989 – Թեո Ուոլկոտ, անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող

Մահեր

37 – Տիբերիոս, Հռոմի կայսր (* մ.թ.ա. 46)
1736 – Ջովաննի Բատիստա Պերգոլեզի իտալ. կոմպոզիտոր (* 1710)
1940 – Սելմա Լագերլյոֆ շվեդ գրող, Նոբելյան մրցանակակիր (* 1858)
1994 – Գագիկ Ստեփանյան, Արցախյան ազատամարտի հերոս
2001 Հենրիկ Սիրավյան, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)
2017 – Արթուր Սարգսյան , հայ քանդակագործ, փայտի փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած անձ

Տոներ

Լատվիա Լատվիա՝ Լատիշների լեգիոնի օր




Լրահոս