Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը:

Վրաստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, պաշտոնատար այլ անձինք։ Նախօրեին Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Ադրբեջան այցելելուց մեկ շաբաթ անց մտադիր է համանման այց կատարել Հայաստան։ Նա նշել էր, որ հարևան երկրների ղեկավարների հետ մտադիր է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը:

Վրաստանի վարչապետը կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Տարածաշրջանային այցերից առաջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանին և Ֆաիգ Գուլիևին՝ նրանց հետ քննարկվելով ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։




Լրահոս