Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. UWW

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի:

Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում երրորդն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում երկրորդն է:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ 97 կգ քաշային կարգի դասակարգման ցուցակի առաջատարն է:

Գալստյանը, Ամոյանն ու Ալեքսանյանը նվաճել են այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

 




Լրահոս