Իտալիայի պաշտպանության նախարարը կոչ է արել խուսափել սենսացիոն հայտարարություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն Արեւմուտքին կոչ է արել զերծ մնալ սենսացիոն հայտարարություններից Ուկրաինա ՆԱՏՕ զորքեր ուղարկելու վերաբերյալ, գրել է La Repubblica-ն։

Նա հայտնել է, որ իտալական զորքերը երբեք չեն ուղարկվի Ուկրաինա։

«Պետք է խուսափել սենսացիոն հայտարարություններից, ինչպիսին է Ուկրաինա ՆԱՏՕ զորքեր ուղարկելը՝ փորձելով լավ տպավորություն ստեղծել։ Կամ՝ զերծ մնացեք երկու-երեք մարդկանց հանդիպումներից, երբ մենք Եվրոպայում 27-ն ենք։ Դուք պետք է խուսափեք այնպիսի հայտարարություններից, ինչպիսին արել է Մակրոնը երկու օր առաջ, կամ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ կոնտրաստն այնպիսի մոնոլիտի հետ, ինչպիսին ռուսականն է, որտեղ հրամայում է միայն մեկ մարդ, գուցե ենթադրեր հստակ, ոչ հակասական ռազմավարություն այդ կողմից, գուցե՝ որպես կոալիցիա»,- ասել է Իտալիայի պաշտպանության նախարարը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ուկրաինա եվրոպական երկրների զորքեր ուղարկելը՝ նախազգուշացնելով, որ այս փուլում կոնսենսուս այս հարցում չկա։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, իր հերթին, ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամակցության 25-ամյակի առիթով տեղի ունեցած բանավեճում հայտնել էր, որ դաշինքի որոշ անդամ երկրների զինվորականներն արդեն գտնվում են Ուկրաինայում։




Լրահոս