Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Համլետ Սահակյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

Հւշեցնենք նաև, որ Արտյոմ Սմբատյանը Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտել է դե փետրվար ամսին։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում էին կազմակերպել նրա համար։

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Արտյոմ Սմբատյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած արդյունավետ համագործակցության համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա նախաձեռնություններում ու մասնագիտական գործունեության մեջ։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը սեփական դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից։

 




Լրահոս