ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Քաղաքում լուսացույցները չեն աշխատում, հսկայական խցանումներ են․ ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մի խումբ վարորդներ ահազանգում են, որ Երևանի մի շարք փողոցներում չեն աշխատում լուսացույցները, ինչպես նաև ճանապարհը չի հսկվում պարեկների կողմից, ինչի պատճառով ճանապարհներին հսկայական խցանումներ են:

«Առավոտից էս վիճակն ա, ոչ մի լուսացույց չի աշխատում, էսօր անգամ պարեկները չկան: Հա հասկանում ենք անձրև ա, վատ եղանակ, բա մենք ի՞նչ անենք, կլիոմետրերով խցանումներ ա, գոնե պարեկները լինեին, էսքան խցանում չէր լինի»-ասում է մեզ դիմած քաղաքացին:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, հասկանալու ի՞նչ է արվում այս կուտակումները կարգավորելու համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս