ՔՊ-ԱԿԱՆ ԴԱՌՆԱԼԸ՝ ԼՈՒՐՋ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությանն անդամակցելու համար։

Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետեւանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել։

Հիշեցնենք, որ 9-ամսյա կալանքից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 2022 թվականի մարտի 28-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց, երբ դատավորը արդարացրեց նրան ընտրական հանցագործությունների հոդվածներով։ Բանտից ազատ արձակվելուց հետո Առուշանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում, պայքարում է հանուն հայրենիքի, առաջին հերթին՝ «ներքին թշնամիների» դեմ։ Առուշանյանը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցել էր նաեւ Ազգային ժողովի վերջին ընտրություններին, ընտրվել պատգամավոր։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Առուշ Առուշանյանի հետ, որը մեզ հորդորեց նման հարցերով իրեն չզանգել եւ չանհանգստացնել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Առուշանյանի՝ ՔՊ-ական դառնալու գործում իր ներդրումն ունի նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հավելենք նաեւ, որ Առուշանյանը մեղադրվում էր երկու տարբեր գործերով։ Այսօր նա արդարացվեց անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու եւ նախապատրաստելու համար։ Այս գործով արդարացվեց նաեւ սկզբում նրա դեմ ցուցմունք տված, հետո դրանից հրաժարված՝ Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Նա դատարանում զղջացել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալու համար, մինչդեռ նախաքննության ընթացքում պատմել էր, թե Առուշանյանն իրեն հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։

Առուշանյանին վերագրվող երկրորդ քրեական գործը, որով նա մեղավոր ճանաչվեց, առնչվում է 2017 թվականին։ Ըստ իրավապահների` Գորիսի քաղաքապետն իրեն պատկանող ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ եւ վնաս պատճառել շրջակա միջավայրին ու պետությանը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի մեկ այլ դրվագի` Առուշանյանը մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս ու մարմնական վնասվածքներ է պատճառել։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ դեկտեմբերի 7-ին գրել էր, որ իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, նախորդ տարվա վերջին ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց եւ պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Ըստ երեւույթին, Առուշ Առուշանյանին էլ է նման բան սպառնացել, ինչի արդյունքում կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել։

 

 

 

 

25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը կխստացվի. ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները:  Երեկ  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գնացել էր խորհրդարան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հետ փակ ֆորմատով հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթից որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախարար Պապիկյանի եւ պատգամավորների հանդիպումից: Այսպիսով, մեր տեղեկություններով՝ նախարարը եւ պատգամավորները քննարկել են օրենսդրական նախագծերի փաթեթ: Բանն այն է, որ գործադիրն առաջարկում է խստացնել 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը: Ահա այս «հույժ կարեւոր» հարցով էր Պապիկյանը հասել խորհրդարան: Գործադիրն առաջարկում է  վարժական հավաքից խուսափածներին թե՛ տույժի ենթարկել, թե՛ քրեական պատասխանատվության: Քրեական պատիժը նախատեսում է 2 ամսից ընդհուպ մինչեւ 2 տարի ազատազրկում: Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ ԱԺ գալը նախագիծը նախ պետք է իրավապահ մարմինների «ձեռքի տակով» անցնի, որպեսզի հասկանան՝ արդյոք իրավական անհամապատասխանություն այնտեղ չկա: Հիշեցնենք, որ Հայաստանում նոր՝ պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներն անցկացվում են 2024թ.-ի հունվարից. այն կտեւի մինչեւ ապրիլի 12-ը: Դրանք պարտադիր են 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։

 

 

 

Մինչ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանքի տակ է, նրա դեմ դատարան հայցեր  են ներկայացվում։  Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ  մարտի 11-ին  ՀՀ վարչական դատարան  ընդդեմ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայց է ներկայացրել Լիլիթ Հակոբյանը եւ  պահանջել  08.02.2024թ. թիվ 244-Կ հրամանն անվավեր ճանաչել: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նա տնային կալանքի տակ է  գտնվում փետրվարի 16-ից,  ու ստացվում  է՝ մինչ այդ՝ փետրվարի 8-ին, կայացրել է մեկ որոշում, որի դեմ էլ բողոք է ներկայացրել քաղաքացին: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։ Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք:

 

 

 

«Հայաստանում հիմա չկա կոռուպցիա. ես կարող եմ դա ասել, քանի որ այժմ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է»,- 2018թ.-ին՝ իշխանության գալուց  անմիջապես հետո, ռուսական  լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում նման բարձրագոչ հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը: Արդեն տարիներ անց՝ հենց իր թիմակիցների մասնակցությամբ տեղի ունեցած կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումներից հետո, Փաշինյանն ուղղել էր ինքն իրեն՝ կոնկրետացնելով, թե Հայաստանում համակարգային բնույթի կոռուպցիա չկա: Այս մասին էլ նա հայտարարել էր 2023թ.-ի մարտին տված իր  ասուլիսում: Իսկ ի՞նչ են ասում փաստերը: Չնայած Փաշինյանը տորպեդահարում է հանրությանը կոռուպցիան արմատախիլ անելու իր թեզով, բայց  միջազգային տարբեր կազմակերպությունների հրապարակած տվյալները, ինչպես նաեւ մամուլում տեղ գտած հրապարակումները հակառակն են փաստում. թավշյահեղափոխականների օրոք կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չի արվել, այլ նաեւ սահուն կերպով ծաղկում է: Այսպիսով, Հայաստանը, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած՝ «Կոռուպցիայի ընկալումների» 2023 թվականի վարկանիշի,  180 երկրի շարքում 47 միավորով զբաղեցրել  է 62-րդ տեղը՝ 2022թ.-ի համեմատ բարելավելով իր դիրքը մեկ հորիզոնականով: Հայաստանում կոռուպցիոն զարգացման փաստող ամենաթարմ օրինակը  «Սիվիլնեթ»-ի եւ  OCCRP-ի հետաքննության բացահայտումն էր, որը վերաբերում էր «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2022թ.-ի նվիրատվությունների թեմային։ Հրապարակման համաձայն՝ 2022թ.-ին ՔՊ-ին միլիոնավոր դրամների փոխանցում կատարած տասնյակ անձինք պնդել են, որ իրենք ոչ մի նվիրատվություն էլ չեն կատարել։ Որոշ նվիրատուների գույքի ու եկամուտների հայտարարագրի գումարներն էլ չէին բավականացնում նման հանգանակության համար: Այսինքն՝ ՔՊ փոխանցումներն անհայտ աղբյուրներից են արվել:

 




Լրահոս