Ում պարգևատրած զենքով է կրակել Եղեգնաձորի նախկին քաղաքապետը և ինչից է սկսվել կռիվը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչու է Եղեգնաձորի նախկին քաղաքապետը կրակել։ Բանն այն է, որ նրա հարևանուհին նկատողություն է արել՝ զենքով բակի շների վրա կրակելու համար։Արդյունքում նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը զայրացել ու կրակել է։ Ի դեպ նախկին քաղաքապետը կրակել է պարգևատրած զենքով։

Shamshyan.com-ը գրել էր,որ Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Վարդուշ Ա․-ի հետ Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Սիրեկան Բաբայանը բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին` պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հայհոյանքներ է հնչեցրել, և 2 անգամ կրակոց է արձակել, որից մեկը անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա․-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետևանքով իր մոտ առաջացել է վախի և տագնապի զգացողություն:

Ս․ Բաբայանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է։

Քնար Մանուկյան




Լրահոս