Կիևյան փողոցում բախվել է 6 մեքենա․ նկատվել է վառելիքի արտահոսք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին, ժամը 17։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում տեղի է ունեցել վթար․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1994 թ․), «BMW» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1995 թ․), «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․), «Hyundai» (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1979 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Տ․ Բ․, ծնված 1991 թ․) և «Honda» (վարորդ՝ Ք․ Դ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Տուժածներ չկան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ դադարեցվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի երկու ավտոմեքենաները։




Լրահոս