Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է»,- ասաց Կոստանյանը։

Նշենք, որ վերջինս մեղադրվում է պետական միջոցների յուրացման և փաստաթղթի կեղծման համար: Ընթանում է նախաքննություն:

Ավելի վաղ անդրադարձել էինք Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցում կատարվող իրադարձություններին, հայտնել, որ փոխտնօրենները դուրս են եկել տնօրենի դեմ, նրանք իրենց զբաղեցրած պաշտոններից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել: Ըստ փոխտնօրենների՝ պատճառն այն է, որ տնօրենն անտեսում է իրենց բարձրացրած հարցերը, չի զբաղվում հաստատության խնդիրներով:

Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ դպրոցի տնօրենին տրվել էր չվճարվող արձակուրդ՝ պարտականությունների կատարումը վերապահելով տնօրենի ուսումնական գծով տեղակալին:




Լրահոս