Հայտնի է՝ Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի ավարտից հետո հայտնի դարձան եզրափակիչ փուլի բոլոր՝ 24 մասնակիցները: Վերջին երեք ուղեգրերը նվաճեցին Վրաստանի, Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականները:

Եվրո-2024-ի խմբերը

А խումբ. Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա:

B խումբ. Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Ալբանիա:

C խումբ. Սլովենիա, Դանիա, Սերբիա Անգլիա:

D խումբ. Լեհաստան, Նիդեռլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա:

E խումբ. Բելգիա, Սլովենիա, Ռումինիա, Ուկրաինա:

F խումբ. Թուրքիա, Վրաստան, Պորտուգալիա, Չեխիա:

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում: Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է:




Լրահոս