Ինչ իրադարձություններ են եղել մարտի 28-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 28, տարվա 87-րդ (նահանջ տարիներին՝ 88-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 278 օր։

Դեպքեր

37 – Կալիգուլան հռչակվեց Հռոմի կայսր
1462 – Իվան III-ը դառնում է Մոսկովյան մեծ իշխան
1854 – Ղրիմի պատերազմ. Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ռուսաստանին հայտարարում են պատերազմ
1930 – Կոստանդնուպոլիսը և Անգորան ստանում են թուրքացված Ստամբուլ և Անկարա անունները
1959 – Չինաստանը լուծարում է Տիբեթի կառավարությունը

Ծնունդներ

1483 – Ռաֆայել Սանտի, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ (մ. 1520)
1592 – Յան Ամոս Կոմենսկի (մ. 1670)
1862 – Արիստիդ Բրիան, Ֆրանսիայի վարչապետ (մ. 1932)
1865 – Ալեքսանդր Ծատուրյան, բանաստեղծ և թարգմանիչ (մ. 1917)
1868 – Մաքսիմ Գորկի, ռուս գրող (մ. 1936)
1870 – Գուիդո Բացցանի, իտալացի ֆուտբոլային մարզիչ
1913 – Նելսոն Ստեփանյան, հայ հերոս օդաչու (վ. 1944)
1914 – Բոհումիլ Հրաբալ, չեխ գրող (մ. 1997)
1914 – Արթուր Փինաջյան, ամերիկացի հայազգի նկարիչ
1928 – Արա Հարությունյան, քանդակագործ
1936 – Մարիո Վարգաս Լյոսա, պերուա-իսպանացի լրագրող և գրող
1940 – Վերա Ասլանյան, հայ թարգմանչուհի
1948 – Դայան Ուիսթ, ամերիկացի դերասանուհի
1953 – Ռիբա Մաքինթայր, ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի
1970 – Վինս Վոն, ամերիկացի դերասան
1981 – Ջուլիա Սթայլզ, ամերիկացի դերասանուհի
1986 – Լեդի Գագա, ամերիկացի երգչուհի

Մահեր

1584 – Իվան IV Ահեղ, ռուս թագավոր (ծն. 1530)
1794 – Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսե, ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա (ծն. 1743)
1881 – Մոդեստ Մուսորգսկի, ռուս կոմպոզիտոր (ծն. 1839)
1943 – Սերգեյ Ռախմանինով, ռուս դաշնակահար, կոմպոզիտոր (ծն. 1873)
1969 – Դուայթ Էյզենհաուեր, ամերիկացի ռազմական գործիչ, Միացյալ Նահանգների 34-րդ նախագահը (ծն. 1890)
1985 – Մարկ Շագալ, ռուս նկարիչ (ծն. 1887)
1994 – Էժեն Իոնեսկո, ֆրանսիացի դրամատուրգ, ազգությամբ՝ ռումին
2000 – Կարպ Դոմբաև, ջութակահար, մանկավարժ
2004 – Պիտեր Ուստինով, անգլիացի-շվեյցարացի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր (ծն. 1921)
2012՝
Ալեքսանդր Հարությունյան, հայ դաշնակահար և կոմպոզիտոր (ծն. 1920)
Ըրլ Սքրագս, ամերիկացի բանջո նվագող (ծն. 1924)
2013 – Ռոբերտ Զիլջյան, ամերիկացի հայազգի գործարար, Sabian ընկերության հիմնադիրը (ծն. 1923)

Տոներ

Չեխիա և Սլովակիա՝ Ուսուցչի օր




Լրահոս