Թուրքիայի ՊՆ-ն հերքել է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել որոշ լրատվական կայքերում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ, որոնցում նշվել էր, թե Թուրքիան համագործակցում է Իսրայելի հետ ռազմական ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական ռազմական գերատեսչությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի ծավալում թե՛ ռազմական կրթության, և թե՛ պաշտպանության ոլորտում:

Ընդգծվել է նաև, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցները, դպրոցները, պաշտամունքի վայրերը, փախստականների ճամբարները և նույնիսկ խաղաղ բնակիչներին:

«Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցում է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կվնասի պաղեստինցիներին»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս