ՖՈՏՈ․ ՎԻԴԻՈ․ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի դուստրը՝ խոշոր վթարի կիզակետում. հղի կնոջ եւ երեխայի են տեղափոխել հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի դուստրը վթարի կիզակետում է հայտնվել: Հղի կնոջ եւ երեխայի են տեղափոխել հիվանդանոց ու վիարահատում են։ ArmLur.am-ը զրուցել է Մանվել Եզիազարյանի հետ, որը մանրամասներ պատմեց դեպքից:

shamshyan.com-ը գրել էր, որ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Պարույր Բաբայանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում ոստիկանության էրեբունու բաժնի հարևանությամբ բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 500 մետր առաջ ընթանալով բախվել է «Nissan Tiida» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են՝ 12-ամյա երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ նրա մայրը՝ «էրեբունի» բժշկական կենտրոն:

Քնար Մանուկյան




Լրահոս