Գևորգ Պապոյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու սկզբունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման սկզբում նշեցի, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։

Միաժամանակ ընդգծեցի, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Առաջարկեցի դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում չինական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Հանդիպման վերջում դեսպանին ներկայացրեցի նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները»,- գրել է նա։




Լրահոս