Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Հարության տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագներ կմատուցվեն: Քահանա հայրերը Պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը: Կիրակի հարության Պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող եկեղեցիներում:

Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:




Լրահոս