ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատարան է հրավիրվել Օնիկ Գասպարյանը․ մանրամասներ դռնփակ նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով Ավանի դատարան են հրավիրվել ԳՇ նախկին պետեր Օնիկ Գասպարյանը եւ Արտակ Դավթյանը։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատարանը հարցաքննել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին եւ հարցաքննությունը կիսատ է մնացել, ուստի նրան եւ Դավթյանին դատարանը կրկին պետք է հարցաքննի։

Հիշեցնենք, որ 2021 թվականին ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին, որին էլ հրահանգել են նիստն անցկացնել դռնփակ, քանի որ այդպես է պետք:

Դատելով իրավիճակից՝ իշխանությունները վախենում են, որ Մովսես Հակոբյանը պատերազմի մասով դատարանում այնպիսի փաստեր կներկայացնի, որոնց հանրայնացումը անհարմար դրություն կստեղծի, ուստի իրավիճակը լուծելու լավագույն տարբերակը դատական տեղեկատվական համակարգը փակելն է ու քրեական գործով նիստը դռնփակ անցկացելը, թեեւ, հիշեցնենք, Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ ամեն ինչի մասին հրապարակավ էր խոսել: 3 տարի է՝ գործով նիստերը դատարանում շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս