Արցախցի իշխանությունները երեկ փակ քննարկում են ունեցել.սոցիալական աջակցության ռեսուրսները սպառվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Արցախի ԱԺ պատգամավորները փակ հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարար Արթուր Հարությունյանի հետ:

Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում և բավականին երկար է տևել:

Մեր տեղեկություններ՝ Արցախի իշխանությունները քննարկել են բռնի տեղահանված արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը և խնդիրները:

Քննարկման ժամանակ մտահոգություններ են հնչեցրել, որ արցախցիների աջակցության համար նախատեսված ռեսուրսները սպառվում են ու առաջիկայում հնարավոր է՝ամբողջությամբ սպառվեն դրանք, ինչն էլ խորը սոցիալական խնդիրներ է առաջացնելու արցախցիների համար:

Արցախի իշխանությունները մտահոգություն են հայտնել նաև, որ այս իրավիճակն ի վերջո կարող է հանգեցնել արցախցիների արռտագաղթի:

Քրիստինե Մուշեղյան




Լրահոս