Մեր համայնքում ճանապարհ չի փակվել. Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» էջը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի շարժման՝ երեկ գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին:

ArmLur.am-ը կապ հաստատեց Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ՝ հասկանալու համար՝ շարունակական է լինելու արդյո՞ք աջակցությունը թե ոչ, որին ի պատասխան ասաց.

«Ես նման ինֆորմացիա չունեմ՝ ճանապարհ փակելու, երևի ինչ-որ հանգստյան օր ա եղել, ոչ աշխատանքային ընկերներով հավաքվել են, զբոսնել, որը որակավորում են ճանապարհ փակել: Մեր համայնքում ճանապարհ չի փակվել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս