ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Երեկ՝ ապրիլի 24-ին, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

ԳՆԱՃ
ՀԱՐՑ. Ինչո՞ւ է ԿԲ-ն նպատակադրում 12-ամսյա եւ ոչ թե միջին գնաճ:
Հակոբ Թովմասյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ենթադրենք՝ ԿԲ-ն նպատակադրում է միջին գնաճը, այսինքն՝ T+1 թվականի հունվար-դեկտեմբերը՝ նախորդ` T տարվա նույն ժամանակահատվածի միջին գների նկատմամբ: T-ն այստեղ ընթացիկ տարին է, (T+1)-ը՝ հաջորդ, (T-1)-ը՝ նախորդ: Միջին գնաճի հաշվարկման մեթոդաբանությունն այնպիսինն է, որ եթե T թվականի հունվարին արձանագրված լինի որեւէ գնային շոկ (օրինակ՝ հացահատիկի գների անսպասելի մեծ աճ միջազգային շուկայում) եւ, հետեւաբար, բարձր գնաճ, ապա այն 2 տարի՝ T թվականի հունվարից մինչեւ T+1 թվականի դեկտեմբեր ամիսը, արտացոլվելու է միջին գնաճի ցուցանիշում: Շոկի ազդեցության աստիճանաբար մարումից հետո գնաճը կայունանում է, սակայն միջին գնաճի ցուցանիշը բարձր է մնում: ԿԲ-ն կանխատեսում է բարձր միջին գնաճ եւ բարձրացնում տոկոսադրույքները: Այս պարագայում, անցյալի իներցիայից ելնելով, գների սպասվելիք մակարդակն ավելի բարձր կլինի, թեեւ գների սպասվելիք մակարդակն արդեն կարգավորված է: ԿԲ արձագանքն այդ պարագայում ոչ համարժեք է, ընկալելի չէ եւ կարող է գնաճային սպասումների ոչ ճիշտ ազդակներ ձեւավորել: Կստացվի, որ ԿԲ-ն, ապագայի գնաճային միջավայրին արձագանքելու փոխարեն, արձագանքում է նախկինում գրանցված գնաճին:
ՀՀ ԿԲ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 12-ամսյա գնաճի պարագայում այդ շոկը գնաճի ցուցանիշում արտացոլվում է միայն 12 -ամիս՝ T+1 թվականի հունվարը, գնաճի 12-ամսյա կանխատեսումներն ավելի ճիշտ են արտացոլում գնաճային միջավայրը, հետեւաբար ԿԲ արձագանքը համարժեք է իրավիճակին՝ թե՛ տոկոսադրույքների ուղղորդման, թե՛ սպասումների ձեւավորման տեսակետից:

ԱՎԱԳԱՆԻ

ՀԱՐՑ. Ավագանին կարո՞ղ է բողոքարկել համայնքի ղեկավարի որոշումները, եւ ո՞ր դեպքում:
Նոնա Ալոյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր բողոք` համապատասխան հիմնավորումներով՝ առաջարկելով համայնքի ղեկավարին փոփոխելու իր որոշումը:
Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է չընդունված:
ՀՀ ՏԿԵՆ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:




Լրահոս