Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի մենամարտը Ջեյք Փոլի հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել:
Մենամարտի արդյունքը գրանցվելու է մարտիկների կարիերայի պաշտոնական վիճակագրության մեջ, հայտնում է talkSPORT-ը:
Մենամարտը կայանալու է հուլիսի 20-ին ԱՄՆ-ում:
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը կարիերայի ընթացքում անցկացրել է 56 մենամարտ, գրանցել 50 հաղթանակ: Այդ հաղթանակներից 44-ը նա նոկաուտով է ավարտել: