Բոլոր ժամանակների բոքսի հայտնի և հզոր վարպետ Մայք Թայսոնն այսօր դարձավ 51 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բոլոր ժամանակների բոքսի հայտնի և հզոր վարպետը դառնում է այսօր 51 տարեկան:

Ամերիկացի Թայսոնը համարվել է անհաղթահարելի ծանրքաշային չեմպիոն և եղել է ամենաերիտասարդ բռնցքամարտիկը ով դարձել է WBC, WBA և IBF վարկածներով ծանրքաշային չեմպիոն՝ընդամենը 20 տարեկանում։

Այսօր Մայք Թայսոնը համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդերից մեկը։ Թայսոնի մայրը պատմում է, որ տղայի կյանքում առաջնային տեղ էր գրավել սեռական կապն ու հարաբերությունները, այդ ընթացքում նա հասցրել էր վեներական հիվանդություններով վարակվել, նա դանդաղ գլորվում էր անդունդը:

Մոր խոսքով` Թայսոնին կյանքի բերեցին կանայք. կինը` Կիրին, թմրամոլության դեմ պայքարի փորձագետ Մերլինը, մտերիմ ընկերուհի Հոուպը և փոքր դուստր Միլանան:

Հարցազրույցներից մեկում բռնցքամարտիկն ասել է՝ «Սիրում եմ որդիներիս, սակայն աղջնակներս ինձ դարձրել են ավելի նուրբ մարդ: Միշտ ձգտում եմ օգնել նրանց, ինչպես նրանք են ինձ օգնել ժամանակին: Սակայն վախենում եմ, որ չեմ կարող կնոջս ու զավակներիս մասին այն չափով հոգ տանել, որքան նրանք արժանի են: Վախենում եմ, որ իմ կյանքը պարզապես կգլորվի անդունդը, իսկ արդյունքում ես կդառնամ անտուն թափառական»:




Լրահոս