57-ամյա լեգենդար Թայսոնը վերադառնում է մեծ ռինգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է ռինգ վերադառնալու մասին: 57-ամյա Թայսոնը (50-6, 44 նոկաուտ) հուլիսի 20-ին Տեխասում մենամարտ կանցկացնի նախկին բլոգեր Ջեյք Փոլի հետ (9-1, 6 նոկաուտ): Մենամարտը հեռարձակվելու է Netflix-ով։

Փոլը 2020 թվականից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա է սկսել։ Սկզբում նա մենամարտում էր բլոգերների և հեռուստատեսային դեմքերի հետ, իսկ հետո՝ MMA-ի աստղերի հետ: Նա բռնցքամարտի կանոններով անցկացրած մենամարտերում հաղթել է MMA-ի մարտիկներ Բեն Ասկրենին, Թայրոն Վուդլիին, Անդերսոն Սիլվային և Նեյթ Դիասին։

Ջեյք Փոլը նաև մենամարտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ, պարտվել է Թոմի Ֆյուրիին (Թայսոն Ֆյուրիի կրտսեր եղբորը), հաղթել է փորձառու բռնցքամարտիկներ Ռայան Բյուրլանդին (17-2-1) և Անդրե Օգաստին (10-1-1):

Իսկ Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ ու այն ավարտվել ոչ-ոքի:




Լրահոս