Ալիին կարող էի հաղթել միայն ֆենտեզի մրցաշարում. Մայք Թայսոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը մեկնաբանել է բռնցքամարտի լեգենդների ֆենտեզի մրցաշարի արդյունքները, որտեղ հաղթող է ճանաչվել Թայսոնը` եզրափակչում միավորների տարբերությամբ հաղթելով Մոհամեդ Ալիին:

«Ես գիտեմ, որ սա վիրտուալ խաղ է։
Իրական կյանքում ես չէի կարողանա հաղթող ճանաչվել: Մոհամեդ Ալին պատմության լավագույն բռնցքամարտիկն է»,-ասել է Թայսոնը ։

Հիշեցնենք, որ աշխարհի նախկին չեմպիոն Մոհամեդ Ալին մահացել է 2016 թվականին ` Պարկինսոնի հիվանդությունից:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս