Մայք Թայսոնի մենամարտը Ջեյք Փոլի հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի մենամարտը Ջեյք Փոլի հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել:

Մենամարտի արդյունքը գրանցվելու է մարտիկների կարիերայի պաշտոնական վիճակագրության մեջ, հայտնում է talkSPORT-ը:

Մենամարտը կայանալու է հուլիսի 20-ին ԱՄՆ-ում:

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը կարիերայի ընթացքում անցկացրել է 56 մենամարտ, գրանցել 50 հաղթանակ: Այդ հաղթանակներից 44-ը նա նոկաուտով է ավարտել:




Լրահոս