Armlur.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ պարզելու համար արդյոք պատրաստվում են հրաժարական ներկայացնել, քանի որ փողոցում ժողովուրդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ասլանյանը հայտարարեց, որ փողոցում հավաքվածները ժողովուրդը չի, այլ այն մասանն է, որը զրկվել է պաշտոններից:
«Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Ժողովրդի էն մասն ա, որոնք ուղղորդվում են օտար ուժերի կողմից»,- նշեց նա:
Սոնա Գրիգորյան