Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փրկիր ինձ, մայրասպան չդառնամ»․ ո՞վ է Վարդաշենի բանտից փախած Միքայելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ով է Վարդաշենի բանտից փախուստի դիմած դատապարտյալը և ինչի համար է նա հայտնվել բանտում

Նախ ամենասկզբից

2026 թվականի մարտի առավոտյան ժամը 07:10-ի սահմաններում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել էր, որ դատապարտյալներից մեկը բացակայում է։ Խոսքը 1995 թվականին ծնված Միքայել Մուրադյանի մասին է, ով պատիժը կրում էր մեղմ պայմաններում՝ ցածր անվտանգային գոտում։ Մուրադյանը Վայոց ձորի մարզի բնակիչ էր և «Վարդաշեն» ՔԿՀ-ում էր գտնվում այս տարվա փետրվարից։
Դատապարտյալին մինչ օրս չեն գտել, ավելին, ըստ տեղեկությունների, նա լքել է Հայաստանը:

Ով է պատասխանատու դատապարտյալի բանտից փախուստի համար եւ առհասարակ բանտից հետո երկիրը լքելու հարցում. իրավապահ համակարգը դեռ լռում է, սակայն դատապարտյալի մասին ArmLur.am-ին որոշ հանգամանքներ են հայտնի դարձել, թե նա ինչու է հայտնվել բանտում:

Միքայել Վարազդատի Մուրադյանը 2023 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, գալով իր մոր՝ ք. Երևան Ազատության պողոտայի 25-րդ շենք 26-րդ բնակարան, ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, գոռալով պահանջել է մորից՝ Անահիտ Հովհաննիսյանից զանգահարել իր եղբորը՝ Սևակին, վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել, որից հետո Միքայել Մուրադյանն ավելի է վրդովվել և սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, տան մեջ անկանոն քայլել, սպառնալով որ կսպանի, կմորթի Անահիտ Հովհաննիսյանին, վերջինս հորդորել է դադարեցնել հայհոյելը, որից հետո Միքայել Մուրադյանը մոտեցել է Անահիտ Հովհաննիսյանին՝ մեջբերելով Ռաֆֆու Սամվելի վեպը, նշել է թե ինչպես է Սամվելը սպանել մորը և կրկնել է «Տեր Աստված փրկիր ինձ, որ մայրասպան չդառնամ և մեղքի տակ չլինեմ», և ձեռքին եղած բաժակով ջուրը լցրել է վերջինիս դեմքին, որից հետո Անահիտ Հովհաննիսյանը վախենալով այդ ամենից զանգահարել է ոստիկանություն, ինչի մասին տեղեկանալով Միքայել Մուրադյանը ներսից բանալիով փակել է բնակարանի դուռը, խոհանոցից վերցրել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված դանակները կրկին սպառնալով սպանել, մորթել մորը՝ Անահիտ Հովհաննիսյանին:

Այնուհետև ՀՀ ոստիկանության ծառայողների դեպքի վայր հասնելուց հետո հրաժարվել է բացել տան դուռը, շարունակելով դանակով սպառնալ Անահիտ Հովհաննիսյանին և միայն «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Տեր Մեսրոպ քահանայի գալուց հետո, բացել է բնակարանի դուռը և ոստիկանության աշխատակիցները մտնելով բնակարան Միքայել Մուրադյանի ձեռքից վերցրել են դանակները»:
Տուժող Անահիտ Հովհաննիսյանը հիմնական դատալսումների ժամանակ ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի օրը որդին սուրճ խմելու նպատակով եկել է իր տուն: Սկզբում եղել է հանգիստ: Աչքերն եղել են կարմրած: Դեպքից 2 օր առաջ Միքայելը նամակ էր ստացել Երուսաղեմից, որով մերժել էին նրա Երուսաղեմ մեկնելը: Այդ հանգամանքով պայմանավորված որդին գտնվել է հոգեպես անկայուն վիճակում: Զրույցի ընթացքում Միքայելը լարվածություն է դրսևորել, մեղադրել է՝ տունը չվաճառելու և դրա արդյունքում Երուսաղեմ չմեկնելու մեջ: Սպառնալիքներ եղել են, սակայն դրանք իրատեսական չի համարում: Սեռական բնույթի հայհոյանքներ են եղել, բայց իրեն ուղղված չեն եղել: Ինչ վերաբերում է դանակին, ապա Միքայելն այն վերցրել է սեղանի վրայից, խնձորը մաքրելու համար: Դանակով սպառնալիքներ չեն եղել: Տեղյակ է, որ որդին թմրանյութ է օգտագործում: Ոստիկանություն ինքն է զանգել: Նախաքննության ընթացքում իրեն չեն ուղղորդել: Համաձայն չէ դեպքի վայրի զննության արձանագրության բովանդակության հետ՝ բառապաշարն իրենը չէ: Գրքերը դրված են եղել սեղանին, և երբ ոստիկաները ձերբակալել են Միքայելին, նրանցից մեկի ոտքը դիպել է սեղանին, ինչի արդյունքում գրքերը թափվել են գետնին: Միքայելը ասել է, որ միայն հոգևորականի առաջ կբացի տան դուռը: Արդյունքում դատարանը 2025 թվականի փետրվարի 10-ին որոշում է կայացրել:

Միքայել Վարազդատի Մուրադյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում 7 (յոթ) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ Միքայել Վարազդատի Մուրադյանի նկատմամբ ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժին հաշվակցել սույն քրեական գործով 2023 թվականի մայիսի 18-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 20 (քսան) օրը և որպես պատիժ թողնել ազատության սահմանափակում՝ 5 (հինգ) ամիս 20 (քսան) օր ժամկետով:

Պատժի կրման ընթացքում Միքայել Վարազդատի Մուրադյանին արգելել՝ առանց իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:

Միքայել Մուրադյանը չէր հայտնիվի բանտում, եթե ոստիկաններին դիմադրություն ցույց չտար, երբ նրան փորձել են կալանավորների կամ ազատությունից զրկված անձանց համար նախատեսված «բռասլետը» ամրացնել: Արդյունքում բանտում է հայտնվել ու 1 ամիս էր մնացել, որ հայտնվեր ազատության մեջ, նա դիմեց փախուստի:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս