Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է Իրանին ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ Թեհրանի և Մոսկվայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
Ջավադ Օուջին ընդգծել է, որ երկու երկրներն էլ այս ոլորտում բարձր ներուժ և կարողություններ ունեն։
Ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմը» չորեքշաբթի հայտարարել է, որ ստորագրել է Իրանին գազի մատակարարման ռազմավարական հուշագիր՝ հավելելով, որ Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) հետ համաձայնագիրը ստորագրվել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի գլխավորած ռուսական պատվիրակության այցի ընթացքում։
Այցի ընթացքում Միլլերը Օուջիի հետ քննարկել է հուշագրի իրականացման առաջնահերթ քայլերն ու էներգետիկ ոլորտում համագործակցության այլ ուղղություններ մշակել: