
Հայ շախմատիստները Բաթումիի քաղաքապետարանի գավաթից վերադարձել են 19 մեդալով, որոնցից 9-ը՝ ոսկի։
Տարբեր վարկանիշային և տարիքային կարգերում մրցաշարի հաղթողներ են դարձել միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, Պոլինա Կոբակը, Մենուա Հակոբյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Դավիթ Բաղդասարյանը, Արայիկ Յավրյանը, Գոռ Գրիգորյանը, Անգելինա Միրաքյանը, Միքայել Սարգսյանը:
Հայաստանի շախմատիստներն ունեն նաև 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ: