Կիլիա՛ն, դու մեծ ջանքեր ես գործադրել այստեղ հայտնվելու համար․ Պերես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի՝ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ երկրպագուներին և ֆուտբոլիստին է դիմել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Կիլիա՛ն, դու մեծ ջանքեր ես գործադրել այստեղ հայտնվելու համար: Այնպիսի ջանքեր, որոնց մասին երկրպագուներն անգամ չեն կարող պատկերացնել: Դու դա արեցիր, քանի որ ցանկանում էիր իրականացնել երազանքդ:

Այժմ, քո հագին սպիտակ մարզաշապիկ է, և այն յուրահատուկ է: Դա Չեմպիոնների լիգայի 15-ակի գավաթակրի մարզաշապիկն է»,- նշել է իսպանական ակումբի նախագահը:




Լրահոս