Gellup International Association-ը հարցումներ է իրականացրել մայրաքաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու՝ վարչական շրջաներում ինչպիսին է լուսավորության, տրանսպորտի, անվտանգության կանաչապատ տարածքների, աղբահանության, մաքրության, մշակութային միջոցների և սպորտային միջոցառումների բավարարվածությունը:
Քաղաքացիները հարցմանը պատասխանել են 1-ից 5 բալային համակարգով, որից 1 միավորը՝ ընդհանրապես բավարարված չէ, իսկ 5-ը լիովին բավարրարված է:
Այսպիսով՝ քաղաքացիների պատասխանից երևում է, որ լուսավորությունը վարչական շրջաներում 4.1 միավոր է կազմում, տրանսպորտը՝ 3.7 միավոր, անվտանգությունը՝ կրկին 3.7, կանաչապատ տարածքները՝ 3.5, աղբահանությունը՝ 3.4, մաքրությունը՝ 3.3 միավոր, մշակութային միջոցառումները 2.8, իսկ սպորտային միջոցառումները՝ 2.7 միավոր: