«Իրավունք»-ը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ մեծ հարցականի տակ է այդ կուսակցության մասնակցությունը ոչ իշխանական «քառյակի» ձևաչափին։ Բանն այն է, որ կուսակցությունում լուրեր են տարածվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի հետ, այլև սեպարատ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
Ինչևէ, բացառված չէ, որ առաջիկայում կամ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի համագործակցությունը «քառյակի» շրջանակներում, կամ բանը հասնի «Ժառանգության» պառակտմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։