Թիվի 5-ը գրում է. «Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը:
Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:
7 հոկտեմբերի 2020, օր 11-րդ
Ինչու՞ է Փաշինյանը, ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրուցում, հստակ բացահայտում հայկական բանակի մարտավարական հնարքներն ու մանրամասն նկարագրում անելիքները:
Պատահակա՞ն է արդյոք, որ, այն պահին, երբ ռազմաքաղաքական վերնախավը ժողովրդից պահանջում է հեռախոսով չխոսել պատերազմական գործողությունների մասին՝ երկրի ղեկավարը մանրամասնում է առաջիկա մարտական գործողությունները, մատնացույց անում Ջաբրայիլի ուղղությունը:
Արդեն օրեր անց, հենց այդ նույն հարցազրույցում, ինչու՞ Փաշինյանը չի հերքում Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին տարածված կեղծ լուրը:
Մանրամասները՝ Թիվի 5-ի տեսանյութում