
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի Կիվու լճում նավի շրջվելու հետևանքով առնվազն 126 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Հյուսիսային Կիվուի նահանգի իշխանությունները հայտնել են, որ 45 մարդու հաջողվել է փրկվել։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 78 զոհի մասին:
Նավում եղել է 450 մարդ։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նավը շրջվել է հոկտեմբերի 3-ին՝ Գոմա նավահանգստին մոտենալիս։ Նավում եղել են առևտրականներ, որոնք պարենային ապրանքներ էին փոխադրում: